Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի
11:38 - 01 ապրիլի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 540 դեպք, որից 410 հազար 42-ը`առողջացած, 8616-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2205 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2063 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, առողջացել է 55 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 977 հազար 286 -ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել