Հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք, առողջացել է 38 քաղաքացի
11:12 - 02 ապրիլի, 2022

Հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք, առողջացել է 38 քաղաքացի

Ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք, իրականացվել է 2145 թեստավորում: Առողջացել է 38 բուժառու, մահվան դեպքեր չեն գրանցվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 522 դեպք, որոնցից 410 080-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2179 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8616 դեպք է արձանագրվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել