Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 376 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի |1lurer.am|
12:12 - 06 ապրիլի, 2022

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 376 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 376 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 234 մարդ, մահացել է 4-ը:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 650 384 դեպք, այստեղից ապաքինվել է 1 629 266 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 16 765 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 153 թեստավորում, այդ թվում 22 059-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2094-ը՝ ՊՇՌ:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1,56% է, վերջին 14 օրվանը՝ 2,43%, վերջին 7 օրվանը՝ 1,98%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 862 701 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 209 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել