Գլխավոր ասամբլեան կասեցրել է ՌԴ մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին

 |armenpress.am|
20:27 - 07 ապրիլի, 2022

Գլխավոր ասամբլեան կասեցրել է ՌԴ մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին:

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այդ որոշումը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով:

ԱՄՆ-ի գլխավորած այս նախաձեռնությունը հավաքել է 93 կողմ ձայն, 24 երկիր դեմ է քվեարկել, իսկ 58 երկիր ձեռնպահ է մնացել:

Նշվում է, որ խորհրդում մասնակցության կասեցում հազվադեպ է լինում: Լիբիայի մասնակցությունը դադարեցվել էր 2011 թվականին այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ ցուցաբերված բռնության պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել