Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահացել է 1 մարդ |1lurer.am|
13:55 - 08 ապրիլի, 2022

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահացել է 1 մարդ |1lurer.am|

1lurer.am: Վրաստանում, Jnews.ge կայքի տեղեկությամբ, անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, ապաքինվել է 577 բուժառու։ Մահացել է մեկ մարդ:

Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 20 782 թեստավորում, այդ թվում՝ արագ հակագենային թեստով՝ 18 761, ՊՇՌ թեստով՝ 2021:

Հանրապետությունում կորոնավիրուսի դրական հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 1,31%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 2,2%, վերջին 7 օրվա ընթացքում՝ 1,82%։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1 650 981 դեպք, որից ապաքինվել է 1 630 564 մարդ, մահացել է 16 766 մարդ։

Իրականացվել է 2 864 300 պատվաստում, մեկ օրում՝ 577 պատվաստում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել