Պորոշենկոն մտադիր Է մասնակցել նախագահական հաջորդ ընտրություններին |armenpress.am|
10:24 - 20 մայիսի, 2019

Պորոշենկոն մտադիր Է մասնակցել նախագահական հաջորդ ընտրություններին |armenpress.am|

Արմենպրես։ Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն հպարտանում Է հինգ տարվա իր աշխատանքով եւ մտադիր Է մասնակցել պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել Է Die Welt թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է այսօր։

«Այո, ես կմնամ քաղաքականության մեջ եւ պատրաստակամորեն խորհրդով կօգնեմ նոր նախագահին, եթե նա դրա կարիքն ունենա»,-ասել Է Պորոշենկոն:- «Եվ, այո՛, ես հնարավորություն կփնտրեմ մասնակցելու հաջորդ նախագահական ընտրություններին»:

Նրա խոսքով՝ դա պայմանավորված Է ոչ թե այն բանով, որ ինքը ցանկանում Է մնալ իշխանության գլուխ, այլ պետության ղեկավարի պաշտոնում իր գտնվելու տարիների ընթացքում ձեռք բերվածը չկորցնելու ցանկությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել