Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել
11:23 - 12 ապրիլի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել

Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 691 դեպք, որից 410 հազար 365-ը`առողջացած, 8621-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2025 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2838 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք, առողջացել է 24 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 3 հազար 171-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել