Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել
11:40 - 13 ապրիլի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել

Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 711 դեպք, որից 410 հազար 387-ը`առողջացած, 8621-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2023 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2540 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք, առողջացել է 22 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 5 հազար 711 -ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել