armenpress.am: Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր և հեռատեսական է որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում։
Տոյվո Կլաարն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Համապարփակ կարգավորման ճանապարհին շատ մարտահրավերներ են մնում, սակայն կարևոր է առաջ շարժվելը։ Հայատանն ունի Եվրամիության աջակցությունը արդար խաղաղություն որոնելու հարցում»,- գրել է նա։
comment.count (0)