Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք. մահ չի գրանցվել
11:25 - 14 ապրիլի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 721-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության  նախարարությունից: 

Վերջին մեկ օրում կատարվել է 2130 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 007 841 է:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2027 պացիենտ. մեկ օրում ավելացել է 4-ով: Ընդհանուր թվով առողջացել է 410 393 անձ, վերջին մեկ օրում՝ 6 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահվան դեպքերը 8621-ն են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել