Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել
11:22 - 15 ապրիլի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել

Հայաստանում ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 729 դեպք, որից 410 420-ը՝ առողջացած, 8621-ը՝ մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ:

Մեկ օրում կատարվել է 3171 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք, առողջացել է 27 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը 3 միլիոն 11 հազար 12 է: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է»,- նշվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել