Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հանձնաժողով ստեղծել
13:37 - 15 ապրիլի, 2022

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հանձնաժողով ստեղծել

Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հաձնաժողով ստեղծել: Այս մասին հաղորդում է Minval.az-ը:

Ադրբեջանցի պատգամավորի նշել է, թե «հայերը արդեն իրենք են ընդունում, որ առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանը չի կարող զարգանալ, և Ադրբեջանը պետք է օգտվի դրանից»:

«Մենք պետք է ուժեղացնենք աշխատանքը Հայաստանի խորհրդարանի հետ: Անհրաժեշտություն կա խորհրդարանում այս ուղղությամբ հանձնաժողով ստեղծելու: ԱՊՀ շրջանակներում մենք Հայաստանի հետ ներկայանում ենք 5 հարթակում:

ՀԿ-ները պետք է ակտիվացնեն նախագծերը հայկական ՀԿ-ների հետ, առաջարկներ ներկայացնեն հանրությանը։ Մենք պետք է սկսենք աշխատել հայ հանրության հետ առանց միջնորդների»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել