Լաչինի եւ Շուշիի վերաբերյալ դրույթների շուրջ բանակցություններ չեն եղել․ ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանորդ
15:21 - 15 ապրիլի, 2022

Լաչինի եւ Շուշիի վերաբերյալ դրույթների շուրջ բանակցություններ չեն եղել․ ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանորդ

Վաշինգտոնաբնակ քաղաքագետ, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանորդ Արմեն Խարազյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Քանի որ սրա մասին հակասական մեկնաբանություններն աղտոտում են հանրային եթերը, հրապարակում եմ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության Փուլային կարգավորման առաջարկի (Соглашение о прекращении вооруженного конфликта) 1996 թ․ մարտի 25-ի տարբերակի Հավելված 2-ի կետեր 6-ն ու 7-ը՝ Լաչինի և Շուշիի վերաբերյալ։ Այս դրույթների շուրջ բանակցություններ չեն եղել, իսկ ներկայացվածը զուտ համանախագահության առաջարկն է։ Համաձայնագրի ամբողջական տեքստն առայժմ չեմ հրապարակում, բայց առաջարկում եմ փաստերը չխեղաթյուրել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել