Թուրքիան կրկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի համակարգն ի զորու չէ լուծել համաշխարհային խնդիրները |news.am|
10:09 - 18 ապրիլի, 2022

Թուրքիան կրկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի համակարգն ի զորու չէ լուծել համաշխարհային խնդիրները |news.am|

news.am: Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն կրկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի համակարգն ի զորու չէ լուծել համաշխարհային խնդիրները։

«ՄԱԿ-ի համակարգն ի զորու չէ լուծել համաշխարհային խնդիրները։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին երեք ամիս պահանջվեց, որպեսզի համավարակի հարցով համատեղ որոշում կայացնի»,-նրա խոսքը մեջբերում է TRT հեռուստաալիքը։

Նա նաեւ տեսակետ է հայտնել, որի համաձայն՝ Ռուսաստանն ու Ուկրաինան ընդունում են Անկարայի միջնորդական դերը, քանի որ վերջինս «արդար է գործում»։

Վերջին մի քանի տարում Թուրքիայի իշխանություններն ակտիվ հանդես են գալիս ՄԱԿ-ի համակարգի բարեփոխման օգտին։ Վերջին շրջանում նման կոչերը հաճախացել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել