Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ. Էրդողան |tert.am|
10:21 - 19 ապրիլի, 2022

Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ. Էրդողան |tert.am|

tert.am: Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ցույց է տվել Թուրքիայի կարևորությունը Եվրամիության (ԵՄ) համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով, Թուրքիան Եվրամիությունից կոնկրետ քայլեր է ակնկալում միությանը լիիրավ անդամակցության համար, գրում է kommersant.ru-ն։

«Վերջին իրադարձություններն Ուկրաինայի համատեքստում հստակ ցույց տվեցին Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ում։ Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ. պատերազմի բացասական հետևանքները համաշխարհային մասշտաբով ցույց են տվել Թուրքիայի ռազմավարական նշանակությունը ԵՄ-ի համար, հատկապես անվտանգության և էներգետիկայի ոլորտում։ Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն կոնկրետ և բովանդակալից քայլեր կձեռնարկի՝ հիմնված լիիրավ անդամակցության մեր հեռանկարի վրա», - ասել է Թուրքիայի նախագահն Անկարայում տարբեր երկրների դեսպանների հետ իֆթարի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ:

Թուրքիան Եվրամիության ասոցացված անդամ է 1964 թվականից։ 1987 թվականին երկիրը միությանը միանալու հայտ է ներկայացրել։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է 2005 թվականից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել