Միշուստինը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմաններում կարևորել է Հայաստանի հետ առևտրում ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումը

 |armenpress.am|
15:41 - 20 ապրիլի, 2022

Միշուստինը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմաններում կարևորել է Հայաստանի հետ առևտրում ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ  համագործակցությունը զարգացնելու գործում։

Այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Ողջունում ենք ձեզ Կառավարության տանը։ Ձեր պաշտոնական այցն ունի շատ կարևոր նշանակություն մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնք կապում են Հայաստանը և Ռուսաստանը։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը։ Երեկ կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դուք ձեռք եք բերել լայնածավալ պայմանավորվածություններ երկուստեք համագործակցության ամրապնդման մասին՝ գրեթե բոլոր ուղղություններով, որոնք կան մեր երկու երկրների օրակարգերում։ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները բարձր մակարդակում կայացած որոշումների իրականացման համար»,- ընդգծեց Միշուստինը։

Միշուստինն առաջարկում է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման գործընթացը։ «Ռուսաստանի դեմ ոչ բարեկամ երկրների կողմից անօրինական պատժամիջոցների պայմաններում, իհարկե, կարևոր է երկկողմ առևտրում ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները, զարգացնել արդյունաբերական կոոպերացիաները, ստեղծել առևտրի նոր հնարավորություններ»,- ընդգծեց Միշուստինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել