Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք
11:31 - 22 ապրիլի, 2022

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք

Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 814 դեպք, որից 410 հազար 535-ը`առողջացած, 8622-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1974 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 3123 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք, առողջացել է 18 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 29 հազար 751-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել