«Կուրիլյան բոլոր չորս կղզիները ՌԴ տարածքի անբաժանելի մաս են». Կրեմլը արձագանքել է Ճապոնիայի ԱԳՆ զեկույցին
13:55 - 22 ապրիլի, 2022

«Կուրիլյան բոլոր չորս կղզիները ՌԴ տարածքի անբաժանելի մաս են». Կրեմլը արձագանքել է Ճապոնիայի ԱԳՆ զեկույցին

Կուրիլյան բոլոր չորս կղզիները Ռուսաստանի Դաշնության տարածքի անբաժանելի մաս են։ Այս մասին, իրչպես փոխանցում է TACC-ը, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը Կուրիլյան կղզիների հարավային մասը «ապօրինի բռնազավթված» է անվանել դիվանագիտության մասին տարեկան զեկույցում։

Պեսկովն ասել է, որ շատ դժվար է խոսել ոչ բարեկամ երկիր դարձած Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու մասին։

«Ակնհայտ է, որ այժմ, երբ Ճապոնիան դարձել է ոչ բարեկամ երկիր և միացել է Ռուսաստանի Դաշնության դեմ թշնամական գործողությունների մի ամբողջ շարքին, շատ ու շատ դժվար է խոսել բանակցային գործընթացը շարունակելու մասին»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունն իր «Դիվանագիտության կապույտ գրքում» 2003 թվականից ի վեր առաջին անգամ Կուրիլյան կղզիներն անվանել է «ապօրինաբար բռնազավթված» տարածք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել