Հայոց ցեղասպանության ճանաչման համաշխարհային պայքարն այսօր ավելի քան երբևէ հրատապ է. Նիկոս Անաստասիադիս
13:48 - 24 ապրիլի, 2022

Հայոց ցեղասպանության ճանաչման համաշխարհային պայքարն այսօր ավելի քան երբևէ հրատապ է. Նիկոս Անաստասիադիս

Սարսափելի ցեղասպանության մասին հիշողությունը պետք է կենդանի պահվի։ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ այս մասին, ինչպես փոխանցում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը, հայտարարություն է արել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։

«Մեր հայ եղբայրների հետ շարունակում ենք պայքարը։ Սարսափելի ցեղասպանության հիշողությունը պետք է կենդանի պահվի։ «Այլևս երբեք» կոչն այսօր շատ ավելի արդիական է, քան երբևէ։ Հայոց ցեղասպանության ճանաչման համաշխարհային պայքարն այսօր հրատապ է ավելի, քան երբևէ»,- «Թվիթեր»-ի էջում գրել է Անաստասիադիսը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել