armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Հղում եմ ամենաջերմ և սրտանց շնորհավորանքները Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման եւ Ֆրանսիայի փառքի»,- գրել է Փաշինյանը։
Նշենք, որ ըստ Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների՝ Էմանուել Մակրոնը երկրորդ ժամկետով ընտրվել է նախագահ՝ հավաքելով ձայների 58 %-ից ավելի, իսկ նրա մրցակից Մարին Լը Պենը հավաքել է ձայների 41-42 %:
comment.count (0)