ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու և միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը:
Կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում Ա.Ռ-ի մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող և հատուկ քիմիական մշակման ենթարկված 10.000 ԱՄՆ դոլար գումարը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Ա.Գ-ն և Ա.Ռ-ն ձերբակալվել են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
comment.count (0)