Հունգարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ընդունել է ռուսական գազի ու նավթի դիմաց ռուբլով վճարելու սխեման |armenpress.am|
13:56 - 28 ապրիլի, 2022

Հունգարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ընդունել է ռուսական գազի ու նավթի դիմաց ռուբլով վճարելու սխեման |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյյարտոն CNN հեռուստաալիքով հաստատել է, որ իր երկիրը կօգտագործի ռուսական գազի ու նավթի դիմաց Ռուսաստանի կողմից սահմանված վճարման սխեման:

Դիվանագետը պարզաբանել է. «Ռուսաստանից ստացվում է մեր գազի 85 տոկոսը, մեր նավթի 65 տոկոսը: Ինչո՞ւ: Որովհետեւ դա որոշվում է ենթակառուցվածքով: Դա ժամանց չէ, մենք չենք ընտրել իրադրությունը»,-ասել է նա:

Սիյյարտոն հավելել է, որ Հունգարիան ոչ մի այլընտրանքային աղբյուր կամ երթուղի չունի, որոնք իրեն թույլ կտային դադարեցնել ռուսական էներգակիրների ներմուծումն առաջիկա մի քանի տարում:

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ մի քանի այլ երկրներ համաձայնել են վճարման մոսկովյան սխեմային:

Այսպես, փաստաթղթում, որը Եվրահանձնաժողովի կողմից հրապարակվել է անցյալ շաբաթ, հաղորդվել է, որ «հնարավորություն է ստեղծվում» պահպանել նոր ռուսական կանոնները՝ հակամարտության մեջ չմտնելով ԵՄ-ի օրենսդրության հետ: Ինչպես տեղեկացվել է, նախօրյակին Սիյյարտոն Hungary Today պորտալին հայտարարել է, որ Հունգարիա ռուսական գազի մատակարարումները շարունակվում են Ռուսաստանի հետ պարտավորագրին եւ գրաֆիկին համապատասխան:

«Ես կցանկանայի բոլորին հանգստացնել. Բուլղարիային մատակարարումների դադարեցումը չի տարածվում այդ երկրի տարածքով տարանցման վրա»,-ասել է հունգարացի նախարարը:

Նա նշել է. «Մենք գտել ենք լուծումը, երբ Հունգարիան եվրոյով կվճարի «Գազպրոմբանկի» հաշվի վրա, որն այնուհետեւ դրանք կփոխանակի ռուբլու եւ կուղարկի «Գազպրոմ էքսպորտ»,-նշել է նա: Ինչպես հաղորդվել է, ապրիլի 27-ի առավոտյան «Գազպրոմ»-ը լիովին դադարեցրել է գազի մատակարարումները «Բուլգարգազ» (Բուլղարիա) եւ PGNiG (Լեհաստան) ընկերություններին, որը կապված է ռուբլով չվճարելու հետ:

Ապրիլի 26-ին «Գազպրոմ էքսպորտ»-ն այդ ընկերություններից չի ստացել ապրիլ ամսվա գազի մատակարարումների վճարումներն ռուբլով: Գազի դիմաց վճարումները, որը մատակարարվել է ապրիլի 1-ից, պետք է իրականացվեն ռուբլով՝ նոր ռեկվիզիտների օգտագործմամբ, ինչի մասին պայմանադիր կողմերը ժամանակին տեղեկացվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել