Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե  ՀՀ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
13:46 - 01 մայիսի, 2022

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՀՀ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել