«Միևնույն է, տեղադրելու ենք վրանները»․ Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին սադրանքների չդիմելու կոչ արեց
18:36 - 01 մայիսի, 2022

«Միևնույն է, տեղադրելու ենք վրանները»․ Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին սադրանքների չդիմելու կոչ արեց

Այսօր 16։30-ից մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Մի քանի ելույթից հետո Իշխան Սաղաթելյանը ժողովրդին կոչ արեց չհեռանալ Ֆրանսիայի հրապարակի տարածքից, քանի որ վրաններ դնելուց հետ՝ 19։15, հանրահավաքը շարունակվելու է։

Մի քանի րոպե հետո Սաղաթելյանը կրկին բարձրացավ բեմ և բարձրախոսով դիմեց ոստիկաններին․

«Սադրանքների մի՛ դիմեք, միևնույն է, տեղադրելու ենք վրանները, հաշվի՛ նստեք ժողովրդի պահանջի հետ, անիմաստ կոնֆլիկտներ մի՛ ստեղծեք», - նշեց նա։

Այս հայտարարությունից մի քանի րոպե Սաղաթելյանը կրկին բարձրացավ բեմահարթակ ու կոչ արեց մարդկանց սադրանքների չտրվել և ասաց, որ վրանները տեղադրելու են։

Ուղիղ եթերի կադրերից երևում է, որ հրապարակ են եկել կարմիր բերետավորները։

Ելույթ ունեցավ Շուշան Պետրոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել