Իշխան Սաղաթելյանը խոսել է «Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիների թալանը հետ բերելու մասին»
12:48 - 02 մայիսի, 2022

Իշխան Սաղաթելյանը խոսել է «Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիների թալանը հետ բերելու մասին»

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը ձևավորելու է նոր կառավարության կազմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Այդ կառավարությունը պետք է լինի արժանիների կառավարություն, պետք է լինի պրոֆեսիոնալ կառավարություն, ինչը չի կարող լինել մեկ անհատի կամ կուսակցության, այլ լինելու է այս պայքարին մասնակցած ուժերի կողմից կարող, պրոֆեսիոնալ մարդկանց կառավարություն, ովքեր կստաձնեն երկիրը այս իրավիճակից դուսր բերելու պատասխանատվությունը և կհրաժարվեն էն քաղաքական գծից, որ իրականացնում է Նիկոլը»։

Սաղաթելյանի խոսքով՝ միասին կորոշեն, թե ով է գլխավորելու այդ կառավարությունը։

«Առնվազն մի քանի արժանի թեկնածուներ կան»,- ասել է նա։

Լրագրողներից մեկը հարցրեց Սաղաթելյանին․ «Դուք Ձեր ելույթներից մեկում ասել եք, որ գալու եք իշխանության և այս իշխանությունների տված խոստումները կյանքի եք կոչելու, այդ թվում նաև թալանն եք հետ բերելու։ Երբվանի՞ց սկսած եք թալանը հետ բերելու»։

Սաղաթելյանը պատասխանեց․ «Ե՛վ վերջին 4 տարիներին, ինչ որ արել են, և՛ դրանից առաջ»։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք դրանից առաջ ասվածը վերաբերում է նաև Ռոբեչտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիների թալանին, Սաղաթելյանը պատասխանեց․ «Բոլոր տարիներին։ Ովքեր իրականում մեր պետությունից գողացել են, և կան դրա ապացույցները, օրենքով սահմանված հնարավորությունները, այո՛, պետք է դա լինի»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել