Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին խորհուրդ տվեց՝ տաք հագնվել ու վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|
13:27 - 02 մայիսի, 2022

Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին խորհուրդ տվեց՝ տաք հագնվել ու վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

armenpress.am: Հայ Յեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմության անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 14:00-ն, իսկ ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք:

«Ժամը 18:00-ին հրավիրում ենք հանրահավաքի, իսկ մինչ այդ ժամը մենք այստեղ ենք և էլի շարունակելու ենք բողոքի տարբեր ակցիաները: Այս ընթացքում, այս անձրևի պայմաններում պետք չի, որպեսզի որևէ մեկը հիվանդանա: Ձեզանից յուրաքանչյուրը մեզ համար կարևոր է և անհրաժեշտ: Ժողովուրդ ջան, ձեր օրն այնպես կազմակերպեք, որ անընդհատ այս հրապարակում մարդ լինի: Եթե չեք կարող 4 ժամ անընդմեջ այստեղ լինել, գնում եք տուն, ապա տաք հագնվեք ու կրկին վերադարձեք»,- Ֆրանսիայի հրապարակում դիմելով ցուցարարներին՝ ասաց Սաղաթելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել