Հայկական կողմը կտրանականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը․ Աղաջանյան
 |civilnet.am|
15:59 - 03 մայիսի, 2022

Հայկական կողմը կտրանականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը․ Աղաջանյան |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չենք տեսնում․ ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»,- նշեց Աղաջանյանը։

Հարցադրմանը, թե ո՞րն է Թուրքիայի նպատակը, ժամանա՞կ ձգել, Աղաջանյանը պատասխանեց, որ Թուրքիային ձեռնտու է լինել այս խոսակցության մեջ։

Արշալույս Մղդեսյանի հարցին, թե ինչ էր նշանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ օրերս արած հայտարարությունը սահմանների վերաճշգրտման վերաբերյալ, Աղաջանյանը պատասխանեց, որ նման ակնարկ եղել է նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը շեշտեց՝ «այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ»։

«Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»,- ասաց Աղաջանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել