Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայանագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի հետ խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին

ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի հետ խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը և Մարիա Կարապետյանը հունիսի 2-ին հանդիպել են Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ընդգծվել է խորհրդարանական համագործակցության կարևորությունն ինչպես Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ անդամ երկրների խորհրդարանների հետ: ԱԺ պատգամավորները խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին: Անդրադարձ է եղել իշխանություն-հանրություն հաղորդակցությանը, մասնավորապես, բանակցությունների և ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համատեքստում խորհրդարան-հանրություն արդյունավետ կապի ապահովմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ընդդիմադիր և իշխանական ուժերի համագործակցված աշխատանքի կարևորությանը: Ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը` մանրամասնելով ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերում առաջընթացը:
19:38 - 02 հունիսի, 2023
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-վրացական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-վրացական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մայիսի 18-ին ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վրացական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն:   Ջերմորեն ողջունելով հյուրերին` Շալվա Պապուաշվիլին իր գոհունակությունն է հայտնել երկու հանձնաժողովների միջեւ ձեւավորված համագործակցության, համատեղ նիստի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այն շարունակական կլինի: Նա կարեւորել է նաեւ բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը:   Սարգիս Խանդանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել Շալվա Պապուաշվիլիին, մանրամասներ ներկայացրել մայիսի 17-ին կայացած համատեղ նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի նախագահի խնդրանքով մանրամասներ են ներկայացվել մայիսին կայացած վաշինգտոնյան եւ բրուսելյան հանդիպումներից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայ-վրացական բազմոլորտ համագործակցության օրակարգային այլ հարցեր եւս`  քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն
17:17 - 18 մայիսի, 2023
Մեկ ադրբեջանցու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում․ Խանդանյան
 |civilnet.am|

Մեկ ադրբեջանցու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում․ Խանդանյան |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մեկ ադրբեջանցու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չի գնահատում։ «Մեկ հոգու Հայաստանում գտնվելը անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում։ Այդտեղ պետք է հաշվի առնել տեղանքը, որոնողական աշխատանքները կարող է ինչ-որ բարդություն ունեն, դրա համար դեռ մեկին փնտրում են։ Բայց, իհարկե, այստեղ լրացուցիչ ուշադրության կարիք կա»,- ասաց պատգամավորը։ Ապրիլի 10-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ապրիլի 11-ի ժամը 15:00-ի դրությամբ երկրորդ զինծառայողը դեռ չի հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է Հայաստանում հայտնված ադրբեջանցիներին վերադարձնելու հարցին, Խանդանյանը նշեց․ «Այս պահին առնվազն խորհրդարանական մակարդակում մենք խոսակցություն չենք ունեցել թեմայի հետ կապված։ Նախ պետք է հասկանալ հանգամանքները՝ այս մարդիկ ի՞նչ նպատակներով են եկել, մոլորվե՞լ են, թե՞ այլ՝ ավելի վտանգավոր նպատակներով են հայտնվել Հայաստանի տարածքում։ Դա, կարծում եմ, օպերատիվ տեղեկատվություն է, որը հիմա մշակվում է»։  
16:03 - 11 ապրիլի, 2023
Արևմտյան առաջարկ չկա, Բաքուն մերժել է ռուսական տարբերակը. արտգործնախարար |azatutyun.am|

Արևմտյան առաջարկ չկա, Բաքուն մերժել է ռուսական տարբերակը. արտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am: Խորհրդարանում երեկ Արարատ Միրզոյանին հարցեր տալու հնարավորություն էր ընձեռվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ արտգործնախարարը ներկայացնում էր արտաքին քաղաքական գերատեսչության անցած տարվա գործունեությունը։ 4 ադրբեջանական և առայժմ 3 հայկական փաստաթուղթ. Հայաստանի արտգործնախարարի փոխանցմամբ խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև առ այսօր փոխանակված փաստաղթղթերի քանակն այսքան է։ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկներին իր պատասխանը դեռ չի ձևակերպել։ Պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնել դեռևս չի հաջողվել․ «Բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական ես կասեի, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել։ Ընդ որում, ես նույնիսկ չէի չափի քանիսը ադրբեջանական առաջարկով, քանիսը՝ հայկական։ Քննարկումներ են եղել, փոխանակումներ են եղել մտքերի, ինչ-որ փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են։ Ցավոք սրտի, սա վերաբերում է ոչ հիմնական, ոչ առանցքային, կամ առաջին կարևորության հարցերին։ Բոլոր այն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են, և դրանց, չէի վարանի ասել, հիմնական մասում կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են իրարից»։ Խաղաղության պայմանագրի բանակցությունները երկկողմ են Հարցին, թե ում միջնորդությամբ են տեղի ունենում բանակցությունները, Միրզոյանը պատասխանեց, թե միջնորդություն, ըստ էության, չկա, բանակցությունները երկկողմ են։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ, այսպես կոչված, արևմտյան կամ ռուսական առաջարկներին, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց ՝ Արևմուտքի տարբերակ գոյություն չունի․ «Ընթացքում եղել է ռուսական տարբերակ, որին մենք համաձայնություն տվել ենք, ադրբեջանական կողմը՝ ոչ։ Մնացածը ոչ մեկի տարբերակն ա, այսինքը՝ հայ-ադրբեջանական տարբերակ ա ըստ էության։ Արևմուտքը մեզ որևէ փաստաթուղթ չի առաջարկել»։ «Կա այսպիսի տեսակետ, որ Ռուսաստանը առաջարկում է Արցախի հարցը թողնել ապագային։ Պայմանական Արևմուտքը ասում է՝ Արցախի հարցը էս պահին լուծենք Արցախը Ադրբեջանի կազմում»․ Ագնեսա Խամոյանի այս դիտարկմանը Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ես էլի եմ լսել էդպիսի սահմանումներ էն մասին, որ Ռուսաստանն առաջարկում է Ղարաբաղի հարցը թողնել ապագային, Արևմուտքը առաջարկում է Ղարաբաղի հարցը լուծել հենց հիմա։ Էս սահմանումը ճշգրիտ չի առնվազն Արևմուտքի մասով։ Մի քիչ ձևակերպումները ես փորձեմ հիմա ներկայացնել ոնց են։ Ռուսական տարբերակը ենթադրում է, այսինքն՝ ռուսական տարբերակը, որը ինչ-որ պահ քննարկվել է և մերժվել է ադրբեջանական կողմից, ենթադրում է կարգավիճակի պարզաբանում հետագայում, այս փաստաթղթով և այս գործընթացում, որում մենք ներգրավված ենք բանակցային, ենթադրում է, համենայն դեպս բանակցությունները սկսվել են դրանից և հիմա շարունակվում են այդպես, ենթադրում է Լեռնային Ղարաբաղին իրավունքների և անվտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծում»։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, ապա, Արարատ Միրզոյանի փոխանցմամբ, անցած տարի Պրահայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Ալմա Աթայի հռչակագրի հիմա վրա։Ընդդիմադիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հարց տալիս հայտարարեց, որ Արարատ Միրզոյանը օկուպացրել է արտգործնախարարի պաշտոնը, ինչը զայրացրեց արտգործնախարարին, և վերջինս ասաց․ «Ես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում եմ, ոչ թե օկուպացնում։ Թեև ես շատ լավ հիշում եմ, և դա միայն անձամբ ձեր սովորությունը չի, ձեր մոտ երևի քաղաքական ուժի ընկալման հարց կա։ Ես հիշում եմ էն տարիներին, երբ որ դուք իշխանության մաս էիք, ձեր արտաքին գործերի նախարարը փորձում էր ասել, որ օկուպացնել կարելի ա անգամ զուգարանը, օկուպացված-զբաղեցված... Էդպես էլ Արցախի շուրջ տարածքներն էին օկուպացված-զբաղեցված»։ Շարունակությունը և տեսանյութը՝ azatutyun.am-ում
10:47 - 25 մարտի, 2023
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: Սարգիս Խանդանյանն արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում, որն ուղղված է եղել հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը: Միջխորհրդարանական համագործակցության խորացման գործում կողմերն արժևորել են բարեկամական խմբերի սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն արդյունավետ է համարել նախորդ տարի Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի` Լեհաստան այցի ընթացքում լեհ գործընկերների հետ կայացած հանդիպումները: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ, Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի կառավարությանը` առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար` համոզմունք հայտնելով, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պավել Չեպլակը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացումը: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև առաջիկայում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի` Հայաստան նախատեսվող այցին վերաբերող հարցեր: 
15:31 - 24 մարտի, 2023
Հայաստանն աշխատում է Ադրբեջանի կողմից վերջերս ուղարկված առաջարկների վրա

Հայաստանն աշխատում է Ադրբեջանի կողմից վերջերս ուղարկված առաջարկների վրա

Հայաստանն աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի ուղղությամբ, վերջերս ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները, ներկայում աշխատանքներ են տարվում այդ առաջարկների վրա: Այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Խանդանյանը հիշեցրեց, որ հայկական և ադրբեջանական կողմերը խաղաղության պայմանագրի տեքստի առաջարկներ են ներկայացրել իրար: Վերջերս Ադրբեջանն է Հայաստանին ներկայացրել իր առաջարկները: «Հայաստանն աշխատում է այդ առաջարկների վրա: Երբ պատրաստ կլինեն մեր առաջարկները, դրանք կուղարկվեն Ադրբեջանին»,-ասաց Խանդանյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների  կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի՝ Հայաստան այցին՝ նա ասաց, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ռուսաստանցի համանախագահի հետ քննարկել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման, անվտանգության ապահովման, Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր օրակարգային հարցերը: Սա համանախագահի հերթական այցն էր Հայաստան, ըստ նրա՝ արդյունքները պետք է ավելի մեծ պատկերի մեջ տեսնել:  
12:30 - 13 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի ապաշրջափակման և արգելափակման ելքը  սևով սպիտակի վրա գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Սարգիս Խանդանյան

Լաչինի միջանցքի ապաշրջափակման և արգելափակման ելքը սևով սպիտակի վրա գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադարձավ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հարցին՝ հիշատակելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը․ «Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման և արգելափակման ելքին, ինչ ելք է լինելու, ելքը սևով սպիտակի վրա գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, այն է, որ Լաչինի միջանցքը պետք է անխափան գործի, և Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է սահմանեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, իսկ անվտանգությունը ապահովվի Ադրբեջանի կողմից»,-նշեց Խանդանյանը։   Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է Մոսկվայի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, Խանդանյանն ասաց․ «Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի, թե ոչ, տվյալ պահի իրավիճակից է կախված․ այնուամենայնիվ, որևէ խնդիր չկա որևէ միջնորդի կողմից հանդիպումներին մասնակցելու, այդ թվում՝ ռուսական միջնորդությամբ»։  Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ասել էր, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է։
11:55 - 13 փետրվարի, 2023
ՀՀ-ն՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, միշտ պետք է արձագանքի նմանատիպ աղետներին․ Սարգիս Խանդանյանը՝ Թուրքիա ուղարկված օգնության մասին

ՀՀ-ն՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, միշտ պետք է արձագանքի նմանատիպ աղետներին․ Սարգիս Խանդանյանը՝ Թուրքիա ուղարկված օգնության մասին

Հայաստանը՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ,  միշտ պետք է արձագանքի նմանատիպ աղետներին, հատկապես այսպիսի մասշտաբներով աղետներին և առաջարկի օգնություն։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված հումանիտար օգնությանը։  «Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող բանակցություններին և այդ բանակցությունների վրա այս քայլի ազդեցությանը, իհարկե, այս նյուանսը կա․ առնվազն ընկալման տեսանկյունից սա որոշակի առումով դրական ազդակ է։ Իհարկե, նման մասշտաբի աղետի դեպքում դրական ազդակի մասին խոսելը դժվար է, բայց մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, շահագործել ճանապարհներ, կոմունիկացիաները, և հույս ունենանք, որ Թուրքիայի կառավարությունը ավելի կհակվի այս գործընթացին և մենք ավելի արագ արդյունքներ կտեսնենք»,-ասաց Սարգիս Խանդանյանը։  Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Սիրիայում և Թուրքիայում զոհերի թիվը հատել է 34 հազարը։ Փետրվարի 7-ին Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարել Սիրիա և Թուրքիա, իսկ փետրվարի 11-ին  Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Հայաստանը  հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա․ «Հումանիտար օգնության բեռնատարները հատել են սահմանային Մարգարայի կամուրջը և շարժվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-գրել էր նա։
11:35 - 13 փետրվարի, 2023
Հումանիտար հարցերին արձագանքելը շատ կարեւոր է եւ դա չանելն է սխալ. Խանդանյանը՝ Թուրքիա ուղարկված օգնության մասին
 |news.am|

Հումանիտար հարցերին արձագանքելը շատ կարեւոր է եւ դա չանելն է սխալ. Խանդանյանը՝ Թուրքիա ուղարկված օգնության մասին |news.am|

news.am: Հայստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորում է եւ հայտնում է, որ հարաբերությունները կարգավորում է առանց նախապայմանների, եւ դա չի նշանակում,որ դա պետք է արվի Թուրքիայի այլ երկրների հետ՝ այսինքն Ադրբեջանի հետ հարաբերությունների հաշվին արվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը՝ ուղղված Ադրբեջանի օգնությանը ստեղծված իրավիճակում: Նա նշեց, որ այդ հայտարարություններն իր մոտ տարակուսանք չի առաջացնում եւ գաղտնիք չէ, որ Թուրքիան օգնել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ: Խանդանյանը խոսւափեց պատասխանել Պետրոս Ղազարյանի հակադարձմանը, որ մի բան է շնորհակալություն հայտնելը, այլ բան է հիշեցնել արցախյան պատերազմը այն ֆոնին, երբ Հայաստանը նրանց օգնություն է ուղարկում: Խանդանյանը միայն անդրադարձավ հարցի հումանիտար կողմին՝ նշելով, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել եւ դա բխում է մեր շահերից: «Այդ հայտարարությունը իհարկե  ամենահաճելին չէ լսել հիմա, երկրաշարժի այս պայմաններում, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները բոլորիս են հայտնի: Մենք օգնություն չենք ուղարկել, որ պատերազմի մեջ օգտագործեն, մենք աղետի մեջ գտնվող մարդկանց ենք ուղարկել»,-ասաց նա: Խանդանյանը նշեց, որ տարօրինակ է, որ այս հարցը լայն քննարկման առարկաէ դարձել: «Ինձ թվում է անկախ ամեն ինչից եւ ինձ համար շատ տարօրինակ է այդ խոսակցությունը՝ ինչու մարդասիրական օգնություն ուղարկվեց, ինչու ցավակցություն հայտնվեց, ինձ թվում է միջազգային հարաբերությունների հարցերից անդին հումանիտար հարցերին արձագանքելը շատ կարեւոր է եւ դա չանելն է սխալ, այստեղ երկրորդ միտք չի կարող լինել՝ պետք  էր, թե պետք չէր: Պետք էր իհարկե, այն էլ այսպիսի աղետալի երկրաշարժի պայմաններում: Բայց իհարկե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության տեսանկյունից այդ մոտիվը եւս կա, որ սա գուցե որոշակի դրական ազդակ համարվի Հայաստանի կողմից՝ նպաստելու այդ բանակցություններից»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար:  
10:42 - 10 փետրվարի, 2023
«Մենք հարցի լուծումը դիվանագիտական ճանապարհով ենք պատկերացնում». Սարգիս Խանդանյանը՝ Լաչինի միջանցքը բացելու հարցի մասին |news.am|

«Մենք հարցի լուծումը դիվանագիտական ճանապարհով ենք պատկերացնում». Սարգիս Խանդանյանը՝ Լաչինի միջանցքը բացելու հարցի մասին |news.am|

news.am: Հայաստանը բոլոր հնարավոր քաղաքական, դիվանագիտական աշխատանքներով Լաչինի միջանցքի հարցը բարձրաձայնում է եւ դա բանակցությունների գլխավոր թեմաներից է այսօր: Այս մասին փետրվարի 9-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ընդդիմությունն իրենց մեղադրում է Արցախի հարցում  ձեռքերը լվանալու մեջ: «Մենք հարցի լուծումը դիվանագիտական, քաղաքական ճանապարհով ենք պատկերացնում եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի տեսանելիության բարձրացման ճանապարհով, նաեւ իրավական դիվանագիտության ճանապարհով այս հարցն արծարծվում է եւ ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ է, թե ով  ինչ պարտավորություն ունի Լաչինի միջանցքի հետ կապված եւ հստակ է՝ ով է փակել ճանապարհը եւ ով պետք է բացի Լաչինի միջանցքը եւ ով պետք է վերահսկողություն սահմանի Լաչինի միջանցքի վրա: Եւ մենք ջանում ենք ամեն ինչ անել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության  դրույթները վերականգնվեն եւ շարունակեն գործել»,-ասաց նա:  
09:35 - 10 փետրվարի, 2023
Այստեղ որևէ սկանդալի փնտրտուքն անպտուղ զբաղմունք է. Աղաջանյանն անդրադարձել է իր հրաժարականին
 |armenpress.am|

Այստեղ որևէ սկանդալի փնտրտուքն անպտուղ զբաղմունք է. Աղաջանյանն անդրադարձել է իր հրաժարականին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից իր հրաժարականը և պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության առաջադրումը հորդորում է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը պետական կառավարման համակարգում մշտական գործընթաց է: Աղաջանյանն այս թեմային անդրադարձավ ԱԺ-ում Խանդանյանի թեկնածության քննարկմանը՝ հաշվի առնելով հանրության շրջանում առաջացած հարցերը: «Նախ ես ամբողջությամբ աջակցում եմ ՀՀ կառավարության ծրագրում որդեգրած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` խաղաղության օրակարգը: Եվ պատրաստվում եմ այսուհետ ևս իմ հնարավորությունների և լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել այս օրակարգին: Այս որոշումը պետք է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը մշտական գործընթաց է պետական կառավարման համակարգում, և որևէ սկանդալի փնտրտուքն այստեղ անպտուղ զբաղմունք է»,- ասաց Աղաջանյանը: Նա վստահություն հայտնեց, որ Սարգիս Խանդանյանի մոտ լավագույնս կհաջողվի այդ կարգավիճակից բխող գործառույթներն իրականացնել՝ ի նպաստ ՀՀ պետական շահերի՝ կոչ անելով կողմ քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:
16:16 - 08 փետրվարի, 2023
ԱԺ-ն քննարկում է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը՝ արտաքին hարաբերությունների մշտական hանձնաժողովի նախագաhի պաշտոնում

ԱԺ-ն քննարկում է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը՝ արտաքին hարաբերությունների մշտական hանձնաժողովի նախագաhի պաշտոնում

Ազգային ժողովը քննարկում է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը՝ արտաքին hարաբերությունների մշտական hանձնաժողովի նախագաhի պաշտոնում։  Սարգիս Խանդանյանին այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։  «Արտաքին hարաբերությունների hանձնաժողովը կարևոր դերակատարում ունի խորhրդարանական դիվանագիտության աշխատանքները կազմակերպելու տեսանկյունից։ Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքական մարտաhրավերներին դիմակայելու, մեր երկրի ասելիքը և արտաքին քաղաքականությունը առավել ընկալելի և տեսանելի դարձնելու hամար կարևոր է շարունակել ակտիվորեն օգտագործել խորhրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը և այդ hարցում լինել առավել նախաձեռնողական»,-իր ելույթում ասաց Սարգիս Խանդանյանը։  Անդրադառնալով խորhրդարանական դիվանագիտության hրատապ անելիքներին՝ Սարգիս Խանդանյանը նշեց, որ առաջին hերթին ավելի մեծ ակտիվությամբ անhրաժեշտ է hասցեագրել Արդբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու ամիս շրջափակման hետևանքով առաջացած hումանիտար ճգնաժամը՝ hիմք ընդունելով 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ hայտարարությունը և 2022 թ․-ի դեկտեմբերի 14-ին ընդունված Ազգային ժողովի hայտարարության ուղերձները։  Հաջորդը, Խանդանյանի խոսքով, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պաhվող hայ ռազմագերիների և այլ պաhվող անձանց ազատ արձակման և hայրենադարձման, անhետ կորած և բռնի անhետացած անձանց ճակատագրի պարզման hարցերն են՝ hաշվի առնելով այս խնդիրների նրբությունը և բարդությունները․ «Միջազգային շփումներում անhրաժեշտ է շարունակաբար խոսել 2021 և 2022 թթ․-երի Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և ագրեսիայի hետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և օկուպացնելու, դրանց ընթացքում թույլ տված ռազմական hանցագործությունների և hետևանքների մասին»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ արտաքին արաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր ՔՊ խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը։ Oրեր առաջ նա hրաժարականի դիմում է ներկայացրել։
15:12 - 08 փետրվարի, 2023
Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված նպատակ է, սակայն դա միայն մեզնից չի կախված․ Աղաջանյան |tert.am|

Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված նպատակ է, սակայն դա միայն մեզնից չի կախված․ Աղաջանյան |tert.am|

tert.am: Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված նպատակ է. արդյոք կստացվի մինչև տարեվերջ իրականացնել, դա ցավոք, միայն մեզնից չի կախված: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նա նշեց, որ իրավիճակը փակուղային չեն համարում։ Հայաստանը հանդիպման մասին իր պայմանավորվածությունից հետ չի կանգնել։ «Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է, նախնական պայմանավորվածության համաձայն, հանդիպումների ներկայանալ։ Սա այդ տեսանկյունից նորություն չէ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում գործընթացը փակուղային»,-ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է աշխատեն, որ հանդիպում դեկտեմբերին կայանա։ Դիտարկմանը, որ Ադրբեջանն արդեն հայտարարում է, որ իրենց 8 գյուղեր գտնվում են հայկական օկուպացիայի տակ, արդյոք սահմանազատման ուղղությամբ գործընթաց ընթանում է, Աղաջանյանը պատասխանեց. «Դրանք նոր հայտարարություններ չեն, գործընթաց տեղի է ունենում, բայց գործընթացներին պետք է մոտենանք ընդհանուր ժամանակի կոնտեքստում: Դա չպետք է ընկալել ամենօրյա հանդիպումների տեսքով: Գործընթացներն, այո, ենթադրում են հանդիպումներ երկկողմանի, եռակողմ և այլ, բայց դրանց արանքում ոչ հրապարակային գործընթացներ և խոսակցություններ ևս տեղի են ունենում»: Խոսելով սահմանին տիրող լարվածության մասին հարցին, Աղաջանյանը նշեց․«Սահմանին իրավիճակը լարված է եղել այս ամբողջ ժամանակահատվածում: Դրան զուգահեռ, բնականաբար, քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում»:  «Մենք պետք է առաջնորդվենք մեր կողմից առաջ քաշված օրակարգով և ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը դառնա այդ օրակարգի կրող և այդ օրակարգի մաս: Արդյոք մեզ մինչ այս պահը 100 տոկոսով հաջողվել է դա իրականացնել, ցավոք ոչ, ինչը չի նշանակում, որ որ մենք պետք է հրաժարվենք մեր ընդունած օրակարգից»:
19:00 - 30 նոյեմբերի, 2022
Այն, ինչ մենք տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է․ Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմության բողոքի ակցիաների մասին

Այն, ինչ մենք տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է․ Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմության բողոքի ակցիաների մասին

Այն, ինչ այսօր տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է, որում նաև ներգրավված են անձինք, ում հետագիծն այլ բան ենթադրելու տեղիք չի տալիս։ ՍիվիլՆեթի տաղավարում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Այսօրվա, այսպես կոչված, անհնազանդության ակցիաները ոչ այլ ինչ են, քան կրկնօրինակում 2018-ի իրապես համաժողովրդական շարժման տակտիկական լուծումներով համեմված կամ ամբողջությամբ դրանցով պայմանավորված գործողություններ, որոնք ամբողջությամբ բովանդակազուրկ են։ 2018 թ․ կար օբյեկտիվ հանրային դժգոհություն, որը պայմանավորված էր օբյեկտիվ խնդիրներով, որոնք կուտակված էին 20 և ավելի տարիների ընթացքում, իսկ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է, որում նաև ներգրավված են անձինք, ում հետագիծն այլ բան ենթադրելու տեղիք չի տալիս»,- ասաց Աղաջանյանը։ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ մինչ օրս որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ չի պատասխանել հետևյալ հարցին՝․ «Եթե դուք լինեիք իշխանություն թե՛ նախքան պատերազմը, թե՛ պատերազմից հետո, որո՞նք կլինեին ձեր քայլերը։ Ես ընդամենը մեկ անգամ ԳԵղամ Մանուկյանի կողմից լսել եմ մոտավորապե հետևյալ պատասխանը, որ մենք չեն անի սա, չենք անի երկրորդը, չենք անի երրորդը։ Հաջորդ հարցը վերաբերում է հետևյալին՝ իսկ ի՞նչ կանեք դուք՝ գալով իշխանությանը։ Հարցի պատասխանը անփոփոխ է՝ մենք չեն անի սա, չենք անի երկրորդը, չենք անի երրորդը»։ Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Հետևելով վերջին օրերին ընդդիմադիր շարժման հարթակից հնչող ելույթներին՝ ես կարող եմ մի քանի արձանագրում անել․ Առաջինը և կարևորագույնը ընդդիմադիրների մոտ որևէ նոր բովանդակության իսպառ բացակայությունն է։ Որևէ նոր օրակարգ, որևէ նոր առաջարկություն, որևէ նոր պատճառ, որի համար ժողովուրդը պետք է ատքի կանգնի՝ ընդդեմ մեր իշխանության, ոտքի կանգնի որպես ընդդիմադիրների կողմնակից և ընդհանրապես նոր քաղաքական պրոցեսների մեջ ներգրավվի, ուղղակի գործնականում չկա»։ Անդրադառնալով ակցիաների ընթացքում ոստիկանության կողմից բռնության դեպքերին՝ Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Ես կարծում եմ և վստահ եմ, որ բոլոր նման դեպքերը օբյեկտիվ քննության կարժանանան։ Ինչ վերաբերում է Ոստիկանության գործունեության ընդհանուր գնահատականին, ես կիսում եմ իմ գործընկերների գնահատականը, որ ընդհանուր առմամբ, Ոստիկանությունը պրոֆեսիոնալ կերպով կարողացել է իր առաջ դրված խնդիրը լուծել՝ մասնավորապես ապահովելով ակցիայի մասնակիցների անվտանգությունը մի կողմից, զուգահեռաբար նաև այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը բավականին բարձր մակարդակով իրականացվել է Ոստիկանության կողմից։ Էդուարդ Աղաջանյանը անդրադարձավ նաև հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել նշանակում է ճանաչել Արցախն էլ Ադրբեջանի կազմում․  «Մենք ևս Արցախի հարցը տարանջատում ենք և մշտապես տարանջատել ենք ձեր կողմից նշված հարցից։ Հայաստանը մշտապես հանդես է եկել հետևյալ դիրքորոշումից, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել Հայաստանի համար։ Հայաստանը իր դիրքոշումն այս հարցում չի փոխել։ Հետևաբար, Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է լինել ՀՀ համար արցախցիների ինքնորոշման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարց և ոչ երբեք տարածքային վեճ Ադրբեջանի հետ»,- ասաց Աղաջանյանը։ Անդրադառնալով Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Բրյուսելը յուրացնում է Հայաստան-Ռուսաստան- Ադբեջան համաձայնությունները, Աղաջանյանը նշեց․ «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն անհանգստացած է այդ գործընթացով։ Ես տեղյակ եմ, որ վարչապետը բավականին հաճախ հեռախոսազանգեր է ունենում Ռուսաստանի նախագահի հետ, ԵԽ նախագահն է նաև շփվել Ռուսաստանի նախագահի հետ հենց նույն թեմայի վերաբերյալ։ Եվ հետևաբար, որակել այդ հայտարարությունը որպես անհանգստություն կամ անհանգստության արտահայտում, կարծում եմ՝ այդքան էլ տեղին չէ։ Կարծում եմ՝ Ռուսաստանը ևս պետք է շահագրգռված լինի, որ այն հարցերը, որոնք ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով վերջիններիս միջնոդությամբ չի ստացվում լուծել, կամ դրանց լուծումը դանդաղում է, եթե որևէ երրորդ կաղմի միջնորդությունն աջակցում է այդ խնդիրների լուծմանը, դա ձեռնտու է առաջին հերթին նաև Ռուսաստանին»։ Աղաջանյանը անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող գերիների հարցին․ «Մենք չենք մոռացել գերիներին․ թե՛ ԱԺ-ում՝ բոլոր հանդիպումների ժամանակ, թե՛ միջազգային կառույցներում՝ բոլոր հանդիպումների ժամանակ, գերիների հարցն առաջնային կարևորության հարց է, որը մշտապես դրվում է մեր գործընկերների սեղանին»։
20:30 - 03 մայիսի, 2022
Հայկական կողմը կտրանականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը․ Աղաջանյան
 |civilnet.am|

Հայկական կողմը կտրանականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը․ Աղաջանյան |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չենք տեսնում․ ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»,- նշեց Աղաջանյանը։ Հարցադրմանը, թե ո՞րն է Թուրքիայի նպատակը, ժամանա՞կ ձգել, Աղաջանյանը պատասխանեց, որ Թուրքիային ձեռնտու է լինել այս խոսակցության մեջ։ Արշալույս Մղդեսյանի հարցին, թե ինչ էր նշանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ օրերս արած հայտարարությունը սահմանների վերաճշգրտման վերաբերյալ, Աղաջանյանը պատասխանեց, որ նման ակնարկ եղել է նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը շեշտեց՝ «այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ»։ «Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»,- ասաց Աղաջանյանը։
15:59 - 03 մայիսի, 2022