Ռուս-ուկրաինական բանակցությունները լճացման փուլում են․ ՌԴ ԱԳՆ
14:41 - 06 մայիսի, 2022

Ռուս-ուկրաինական բանակցությունները լճացման փուլում են․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները լճացման մեջ են, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, գրում է ՏԱՍՍ-ը։

Զայցևն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք կողմ են ռազմական գործողությունների շտապ դադարեցմանը, անում են ամեն ինչ, դա թույլ չտալու համար։

«Աճում են զենքի մատակարարումներն Ուկրաինային, որոնց մասշտաբները հաշվարկվում են միլիարդավոր դոլարներով։ Միայն Վաշինգտոնը $3,8 միլիարդի ռազմական ապրանք է ուղարկել, - նշել է նա։ Սպառազինության մատակարարմանն ակտիվորեն մասնակցում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Լեհաստանն ու Բալթյան երկրները։ Դա հանգեցնում է ռազմական գործողությունների ձգձգմանը, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերմանը և զոհերի՝ խաղաղ բնակչության շրջանում»։

Զայցևի խոսքով՝ Մոսկվայի հետ բանակցություններ վարելու ցանկության բացակայության մասին ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունները միայն հաստատում են Ուկրաինայի ապամիլիտարացման և դենացիֆիկացիայի խնդրի կատարման կարևորությունը։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել