Ռուսաստանի ԱԳՆ հերքում է Ուկրաինային կամ Մեծ Բրիտանիային միջուկային հարված հասցնելու հավանականությունը
16:11 - 06 մայիսի, 2022

Ռուսաստանի ԱԳՆ հերքում է Ուկրաինային կամ Մեծ Բրիտանիային միջուկային հարված հասցնելու հավանականությունը

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, գրում է «Կոմերսանտը»։

«Մեր կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սցենարները հստակ ամրագրված են դոկտրինային փաստաթղթերում։ Դրանք կիրառելի չեն այն խնդիրների կատարման համար, որոնք դրված են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ», - ասել է Զայցևը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը հավատարիմ է հետևյալ սկզբունքին՝ «միջուկային պատերազմում չի կարող հաղթող լինել, և այն չպետք է սանձազերծվի»։

Մեծ Բրիտանիային միջուկային հարված հասցնելու հավանականության քննարկումը Զայցևն աբսուրդ է անվանել․

«Ձեր հարցը հասկացա՝ որպես ներկա պահին Ուկրաինայում կատարվող իրոք կարևոր իրադարձություններից բրիտանական հասարակության ուշադրությունն այն հարցերի քննարկման վրա շեղելու հերթական անհաջող փորձ, որոնց առաջ քաշումն ինքնին աբսուրդային է թվում», - ասել է նա։

Ավելի վաղ ռուսաստանցի հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը «Ռոսիա-1»-ի եթերում հայտարարել էր, որ «Սարմատ» հրթիռի կամ «Պոսեյդոն» էներգետիկ կայանքի մի հարվածը կարող է «Բրիտանիան ջրային անդունդը նետել»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել