factor.am: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երեկ ուշ երեկոյան Բաթումիում Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցի ժամանակ իրավապահները բերման են ենթարկել 22 մարդու։ Նրանք բոլորն էլ «Ազգային շարժման» անդամներ են. գրում է Վրաստանի Հանրային ՀԸ-ն:
Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ ձերբակալությունը կատարվել է վարչական իրավախախտման փաստով։ Բախմանը հաջորդել է Բաթումիի Գամսախուրդիա փողոցում տեղադրված վրանները հանելու և փողոցի ավտոմեքենայի հատվածն ազատելու պահանջը։ Իրավապահները պնդում էին, որ ցուցարարների թիվը կրճատվել է, և փողոցը փակելու կարիք չկա, ուստի պահանջում էին տարածքը ազատել և ցուցարարներին ժամանակ տվեցին։
Ավելին՝ factor.am-ում
comment.count (0)