Մայիսի 8-ին Մ-8 Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում մոտ 200 խորանարդ մետր ծավալով, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ, և ավտոճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է։
comment.count (0)