Ավելի վաղ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին, որ արձանագրվել է սննդային թունավորման դեպք Վանաձորում։ Տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում: Կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը։
Տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։
comment.count (0)