Դատարանը մեղավոր է ճանաչել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին |armenpress.am|
13:40 - 29 հունվարի, 2025

Դատարանը մեղավոր է ճանաչել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնված ժամկետը, ազատազրկման վերջնական ժամկետը սահմանվել է 1 տարի 9 ամիս։ Բացի այդ, նրան տուգանք է սահմանվել 500 հազար դրամի չափով, ինչպես նաև 3 տարի ժամկետով արգելվել է որևէ պաշտոն զբաղեցնել։ 

Ըստ մեղադրանքի՝ Վանաձորի նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հողեր է օտարել, ինչը դիտարկվել է որպես ապօրինի գործարք։

Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերին։ 2024 թվականի հուլիսին դատարանը նրան 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։ Մամիկոն Ասլանյանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել