Պուտինը միջազգային վճարումների նոր մեխանիզմներ ստեղծելու համար աշխատանքային խումբ է ստեղծել
 |factor.am|
22:44 - 09 մայիսի, 2022

Պուտինը միջազգային վճարումների նոր մեխանիզմներ ստեղծելու համար աշխատանքային խումբ է ստեղծել |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծել՝ արժույթի կարգավորման և միջազգային հաշվարկների ոլորտում նոր մեխանիզմներ մշակելու համար։ Համապատասխան հրամանը հրապարակվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է ՏԱՍՍ-ը:

Հաստատվել է նաև աշխատանքային խմբի կազմը․ այն գլխավորելու է ՌԴ նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։ Փաստաթղթի համաձայն՝ նոր աշխատանքային խմբի հիմնական խնդիրներից է Ռուսաստանի Դաշնության և բարեկամ երկրների գործընկերների միջև վճարումների ենթակառուցվածքի ձևավորման պլանի մշակումը, «այդ թվում՝ ռուսական ռուբլով կամ այդ պետությունների ազգային արժույթներով»:
Նույնը վերաբերում է ոչ բարեկամ երկրների գործընկերների հետ վճարումների ենթակառուցվածքի ձևավորմանը, այդ թվում՝ ռուսական ռուբլով:

Ավելին՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել