Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն Ուկրաինա է այցելել, նա Գերմանիայի կառավարության առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն այս երկիր է այցելում փետրվարի 24-ին ռուսական ներխուժման մեկնարկից հետո, գրում է Reuters-ը։
Առաջին քաղաքը, որն այցելել է Բերբոկը, Կիևից ոչ հեռու Բուչա բնակավայրն է, որի առնչությամբ ռուսական զորքերը մեղադրվում են վայրագություններ կատարելու համար, որոնք արևմտյան երկրները հավսարեցնում են ռազմական հանցագործությունների։
Մոսկվան դա հերքում է և Բուչայում կատարվածն անվանում «հրեշավոր կեղծիք», որն ուղղված է իր բանակը վարկաբեկելուն։
Գերմանիայի ԱԳ նախարարը շրջել է քաղաքում Ուկրաինայի գլխավոր դատախազի ուղեկցությամբ։ Նա ասել է, որ Բուչայում կատարված սպանությունների մեղավորները պետք է դատարանի առջև կանգնեն։
«Դա մեր պարտքն է զոհերի առջև», - նշել է նա։
Նորա Վանյան
comment.count (0)