«Ռոսավիացիա»-ն ՌԴ-ի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը երկարացրել է մինչև մայիսի 19-ը |armenpress.am|
11:59 - 12 մայիսի, 2022

«Ռոսավիացիա»-ն ՌԴ-ի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը երկարացրել է մինչև մայիսի 19-ը |armenpress.am|

armenpress.am: «Ռոսավիացիա»-ն 13-րդ անգամ երկարացնում է թռիչքների արգելքը ՌԴ-ի կենտրոնական մասի և հարավի 11 օդանավակայաններում: «Թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչև 2022 թվականի մայիսի 19-ը, Մոսկվայի ժամանակով 03։45-ը:

Սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և էլիստայի օդանավակայաններին»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ուղևորներին հանձնարարվում է այդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով:

Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում: ՌԴ-ի ներսում թռիչքների սահմանափակումները «Ռոսավիացիա»-ի կողմից մտցվել են փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել