Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ հանձնաժողովի նիստից Աննա Գրիգորյանի բացակայությանը
11:27 - 18 մայիսի, 2022

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ հանձնաժողովի նիստից Աննա Գրիգորյանի բացակայությանը

Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ նույն հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի բացակայությանը։ 

«Ես երեկ հետևում էի Երևանում կատարվող իրադարձություններին և նկատեցի, որ մեր նոր գործընկերը, այդպես էլ բախտ չի վիճակվել նրան հանդիպելու, խոսքը Աննա Գրիգորյանի մասին է, որը փոխարինել է պարոն Արթուր Ղազինյանին, ելույթով էր հանդես գալիս և դիմում էր Ներքին Հանդի Հասմիկին, որ Սյունիքը վտանգված է, Երևանից էր դիմում։ Եթե տիկին Գրիգորյանը այդպես էլ չներկայանա, որպեսզի մենք հաստատենք նրա ներկայությունը, կդիմեմ Ներքին Հանդի Հասմիկին, որպեսզի խնդրեմ, որ Աննա Գրիգորյանին դիմի, որպեսզի նա ավելի շատ մասնակցի մեր աշխատանքներին, որտեղ քննարկվում են մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր։ Մեր երկրում անվտանգության հարցերի հարթակ է համարվում նաև մեր հանձնաժողովը և այստեղ քննարկվող խնդիրները, նաև Սյունիքին վերաբերող, ուղերձս մնում է ուժի մեջ»։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը շարունակում է անհնազանդության ակցիաները, որոնց մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել