Մայիսի 19-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 9 սանտիմետրով

 |armenpress.am|
12:37 - 20 մայիսի, 2022

Մայիսի 19-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 9 սանտիմետրով |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի մայիսի 19-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրվա համեմատ Սեւանի մակարդակը նվազ է մնում 25 սանտիմետրով, սակայն մայիս ամսի առաջին 19 օրերի ընթացքում այն բարձրացել է 9 սանտիմետրով։

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա հունվարից մինչեւ մայիսի 20 ընկած ժամանակահատվածում, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 93 միլիոն 850 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի մեծացում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել