Արտակարգ դրություն հայտարարվել է մեկ բնակավայրում՝ Հանրապետության տարածի 2 տոկոսում. Ռոբերտ Քոչարյան
13:32 - 16 մայիսի, 2019

Արտակարգ դրություն հայտարարվել է մեկ բնակավայրում՝ Հանրապետության տարածի 2 տոկոսում. Ռոբերտ Քոչարյան

Արտակարգ դրություն հայտարարվել է մեկ բնակավայրում՝ Հանրապետության տարածի 2 տոկոսում։ Ընդունենք՝ ինչ-որ բան անօրինական էր, լավ չէր և այլն, և այլ։ Ինձ կարո՞ղ եք ասել՝ ոնց են սահմանադրական նորմերը դադարել գործել ամբողջ Հայաստանում։ Ես դա չեմ հասկանում։ Այս մասին դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ստիպված եմ հրամանագրից մեջբերում կատարել․ «Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն։ Առաջին և չորրորդ կետ՝ սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները»։ Արտակարգ դրություն հայտարարված տարածում, խնդրում եմ սա շեշտել։ Երևան քաղաքը մեկ բնակավայր է, Հայաստանում կա 1200 բնակավայր՝ մեծ, փոքր, միջին։ Երևան քաղաքի տարածը կազմում է մոտավորապես 2 տոկոսը ՀՀ տարածքի։ Այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարվել է մեկ բնակավայրում՝ Հանրապետության տարածի 2 տոկոսում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել