Միջազգային առևտրային պալատի վարույթում 2019 թվականի հունվարի 24-ին պայմանագրի առնչությամբ մուտքագրված արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում կհատկացվի 268,750 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Այդ գումարը կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության մայիսի 16-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։
comment.count (0)