Ազատության հրապարկում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ կենդանիների հանդեպ բռնության |tert.am|
10:23 - 16 մայիսի, 2019

Ազատության հրապարկում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ կենդանիների հանդեպ բռնության |tert.am|

tert.am: Ազատության հրապարկում այսօր ակցիա են իրականացնում «Քայլ արա՛, պաշտպանի՛ր դրսի կենդանիներին» նախաձեռնության անդամները:

Ակցիան կրում էր «Պահանջում ենք քրեական պատասխանատվություն դաժան վերաբերմունքի համար» խորագիրը: Ակցիայի նախաձեռնողներից մեկը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:

Նրանց խոսքով՝ ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր են լինում, սակայն իրականացնողները պատասխանատվության չեն ենթարկվում՝ չկա մեխանիզմ, որով հնարավոր կլինի բացառել նման դեպքերը:
Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ տեղյակ են, որ խնդրի մասով օրենսդրական կարգավորում պիտի լինի. նախագիծ կա, և կառավարությունը հորդորել է այն լրամշակել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել