Ֆինլանդիան ու Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ
17:21 - 01 հունիսի, 2022

Ֆինլանդիան ու Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ

Ֆինլանդիան ու Շվեդիան հայտարարել են, որ շարունակելու են երկխոսությունը Թուրքիայի հետ՝ ՆԱՏՕ-ին սկանդինավյան այս երկրների անդամակցության շուրջ Անկարայի առարկությունների վերաբերյալ, գրում է Reuters-ը։

Երկու երկրներն էլ մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, սակայն բախվել են Թուրքիայի դիմադրությանը, որը նրանց մեղադրում է քուրդ զինյալների համար ապաստան լինելու համար և պահանջում, որպեսզի նրանք չեղարկեն Թուրքիային զենքի մատակարարման արգելքը։

«Շվեդիայի հետ միասին մենք կպատրաստվենք այն հարցերին, որոնք ունի Թուրքիան», - լրագրողներին ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն։

ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամ երկրների համաձայնությունը։

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն էլ հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիայի ներկայացուցիչների հետ կառուցողական հանդիպումներ է ակնկալում։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել