Իրանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ վիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել

 |armenpress.am|
22:00 - 02 հունիսի, 2022

Իրանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ վիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Իրանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ վերջին 24 ժամում վիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի Առողջապահության նախարար Բահրամ Էյնոլահին ուղերձ է հղել, որում ողջունել է այս փաստը՝ վիրուսի դեմ երկրի 2 տարի և 100 օրվա պայքարից հետո:

Նա շնորհավորել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի ողջ ժողովրդին այս ձեռքբերման կապակցությամբ։

Նախարարն Իրանի ժողովրդին կոչ է արել պահպանել առողջապահական սահմանված կանոնները, քանի դեռ երկրում համաճարակը չի ավարտվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել