Հայտնի է Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը   |armenpress.am|
10:56 - 07 հունիսի, 2022

Հայտնի է Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը |armenpress.am|

armenpress.am:  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվելու է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցն ու դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:

Այս մասին ասվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որը հունիսի 10-ին տեղի է ունենալու Երևանում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ, մասնակցելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին ներկայացվելու է տեղեկատվություն ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության ճգնաժամային արձագանքման կատարելագործման ուղղությամբ ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի կողմից անցկացվող աշխատանքների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել