Երևանում կկայանա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը
18:51 - 09 հունիսի, 2022

Երևանում կկայանա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Հունիսի 10-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Տեղի կունենան ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, ինչին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը մամուլի համար: 

Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:  

Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների 2022-2024 թթ. խորհրդատվությունների ծրագիրը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել