Վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ՝ օրական կանցնի 2500 ավտոտրանսպորտային միջոց․ Էկոնոմիկայի նախարարություն
17:10 - 12 հունիսի, 2022

Վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ՝ օրական կանցնի 2500 ավտոտրանսպորտային միջոց․ Էկոնոմիկայի նախարարություն

2022թ.-ի հունիսի 11-ին «Վերին Լարս» անցակետում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում։
 
«Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։
 
Ներկայումս օրական բաց է թողնվում միջինը 800-1000 բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում»,- նշված է գրառման մեջ:
 
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են, կոստյում և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 10 մարդ, մարդիկ կանգնած են և կոստյումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 3 մարդ և ճանապարհը-ի նկարն է

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել