tert.am: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի երկու ներկայացուցիչ, որոնք զբաղվում էին անօդաչու սարքերի, հրթիռների և արբանյակների մշակմամբ, զոհվել են դժբախտ պատահարների հետևանքով, երկուշաբթի հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
Ավտովթար տեղի է ունեցել Թեհրանից 250 կմ հարավ-արևմուտք գտնվող Խոմեյն քաղաքում, մյուսը՝ Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան քաղաքում։ Սեմնանում զոհվել է Մոհամմադ Աբդուսը, որը ևս մահացել է ծառայության ընթացքում:
Մինչդեռ news.israelinfo.co.il կայքը հավելում է, որ Իրանի արտգործնախարարության խոսնակն այսօր արձագանքել է հրթիռային ծրագրերում ներգրավված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու սպաների մահվան մասին լուրերին և ասել, որ Իրանը կպատասխանի անմիջապես Իսրայելին հարվածով։
Առավել մանրամասն՝ tert.am-ում
comment.count (0)