Կառավարությունը փոխհատուցեց օտարերկրյա պետություններում տրամադրված անձնագրերի պետական տուրքը
08:20 - 16 մայիսի, 2019

Կառավարությունը փոխհատուցեց օտարերկրյա պետություններում տրամադրված անձնագրերի պետական տուրքը

Արտաքին գործերի նախարարությունը կառավարության կողմից մոտ 13 միլիոն դրամ ստացավ։ Գումարը տրամադրվելու է օտարերկրյա պե­տու­թյուն­ներում Հայաստանի քաղաքացու անձնագիր տալու կամ այն փո­խա­նա­կելու համար չվճարված պետական տուրքի փոխհատուցմանը։ Նախարարության փոխանցմամբ՝ այդ գումարը կառավարության պահուստային ֆոնդից վճարվելու է պետական բյուջե։

Նախարարության հաղորդմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակ տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 219 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Այդ անձնագրերից 71-ը տրամադրվել է Դամասկոսում, 148-ը՝ Հալեպում։

«Կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը»,- նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել