Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ |factor.am|
16:23 - 19 ապրիլի, 2025

Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ |factor.am|

factor.am: Ապրիլի 17-ից 18-ը ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաև այլ հետախուզական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ․ գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում նշվել է, որ «հատուկ ծառայությունների միջոցով ռուս-ադրբեջանական համագործակցությունը դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, փոխշահավետ և վստահելի բնույթ և ուղղված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանությանը»:

Բաքու կատարած այցի ընթացքում Նարիշկինը ելույթ է ունեցել նաև «Աֆղանստան. տարածաշրջանային կապ, անվտանգություն և զարգացում» համաժողովում։ Իր ելույթում նա ընդգծել է, որ Աֆղանստանը «կարևոր տեղ է զբաղեցնում աշխարհաքաղաքականության մեջ և մեր պետությունների ընդհանուր շահերից է բխում Աֆղանստանի հողի վերականգնմանն ու բարգավաճմանը նպաստելը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել